uzogh (uzogh) wrote,
uzogh
uzogh

О поборниках демократии и адептах либерализма

17-го числа прошел съезд АОД. В новостях все есть, но есть пара вещей, на которые стоит обратить внимание.
Ваан Ишханян пишет о странных совпадениях в речах ЛТП и азербайджанских чиновников.
А сегодня утром Анна Исраэлян преподнесла бомбу в Гугл Баззе

Կարապետ Ռուբինյան
Հրաժեշտի բաց նամակ ՀՀՇ անդամներին
Ես դուրս եմ գալիս ՀՀՇ-ից: Ոչ առաջինն եմ ոչ էլ երեւի վերջինը ու ողբերգական էլ ոչինչ չկա: Ճիշտ է, զուտ մարդկային առումով ծանր է. քսան տարուց ավելի է անցել, միակ կուսակցությունն է որին երբեւէ անդամակցել եմ, լավ ու վատ օրեր, հարյուրավոր ընկերներ ... Չէ, երեւի ճիշտ կլինի որոշ բաներ բացատրեմ նոր գնամ:
Իմ դիտարկումներով եւ համաձայն ինձ հասած տեղեկությունների` ՀՀՇ հուլիսի 17-ին կայացած համագումարում ՀՀՇ Վարչության անդամների ընտրությունների արդյունքները կեղծվել են: Սա շատ տարօրինակ եւ ցավալի երեւույթ է, քանի որ կատարվել է ազատական-ժողովրդավարական սկզբունքներ դավանող կուսակցությունում, մի կուսակցությունում, որը երկու տարուց ավելի է Հայ ազգային կոնգրեսի կազմում բողոքում ու պայքարում է 2008թ. անարդար, կեղծված նախագահական ընտրությունների դեմ:
Ցավալի է նաեւ այն, որ սա տեղի ունեցավ այնպիսի պայմաններում, երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ իշխանությունների` Հայ ազգային կոնգրեսը ճղճիմաբար պառակտելու ծրագրերը խափանելու նպատակով ամբողջովին իր վերահսկողության տակ էր առել նախահամագումարյան ու բուն համագումարի գործընթացները: Եվ այդ խիստ վերահսկողության ներքո, քվեարկության ժամանակ, չնայած կազմկոմիտեի բոլոր նախապես արված հավաստիացումներին, հանկարծ հայտնվում է մի «օրինակելի» քվեաթերթիկ որին համաձայն մասնավորապես ես չպիտի ընտրվեմ վարչության կազմում: Քանի
որ նույնիսկ հիվանդ ուղեղները չեն կարող պատկերացնել ինձ «դավադիր թեւում», իշխանությունների հետ գործարքի մեջ մտած, մնում է ենթադրել մի բան` պարոն Տեր-Պետրոսյանը այդպիսով պատժում է ինձ իր (ՀԱԿ-ի) քաղաքականությունը քննադատելու համար, կամ, ավելի ճիշտ, զերծ է պահում ՀՀՇ վարչությունը այլախոհությունից:

Ինքնին «օրինակելի ցուցակ» տարածելը կամ այս կամ այն թեկնածուի օգտին կամ դեմ քարոզչությունը նորմալ երեւույթ է ու ողջունելի է, եթե դա արվում է բաց ու հրապարակային: Բայց եթե ցուցակդ թաքուն տալիս ես ընտրովի մարդկանց կամ ընտրովի տարածքային կազմակերպությունների, հետն էլ շշնջում, որ «պապին ասել ա Ռուբինյանը չպիտի անցնի», եթե հաշվիչ հանձնաժողովը կազմում ու աշխատեցնում ես «ընտանեկան կապալի» մեթոդով, սա արդեն ստորություն է:
Անկեղծ լինեմ. Զայրացած եմ, բայց միայն այդ պատճառով չէի լքի կուսակցությունս: Նման ուղղորդված քվեարկության դեպքեր նախկինում էլ եմ նկատել ու հանուն կուսակցական համերաշխության գուցե այս մի դեպքն էլ, լավ օրերի սպասումով, կուլ տայի, բայց, ցավոք, այս ամենը զուգորդվում է ՀՀՇ-ի ներսում ծավալվող անվերադարձ ու խորը դեգրադացիոն պրոցեսներով:
Համագումարի պատվիրակ իմ ընկերներին կոչ եմ անում անկեղծորեն, սթափ վերլուծել վերջին համագումարի նիստուկացը:
Դուք այս համագումարում որեւէ բանավեճ տեսա՞ք, ապագա գործունեության ծրագրերի որեւէ ներկայացում, քննարկում եղա՞վ: Երեք էջանոց բանաձեւի նախագծի վերաբերյալ միայն ես մի փոքրիկ առաջարկ արեցի, այն էլ պարզ չեղավ ընդունվեց, թե ոչ: Իսկ վարչության անդամի թեկնածուների միջեւ որեւէ մրցակցության նշույլ կա՞ր: Արամ Մանուկյանը, որին անկեղծորեն շնորհավորում եմ վարչության նախագահ նշանակվելու կապակցությամբ, ի՞նչ ծրագրեր ունի, գիտե՞նք: Ախար տղերք (ու աղջիկներ, բնականաբար:), մենք ժամանակին երկրի ամենաառաջադեմ քաղաքական ուժն ենք եղել,
ժողովրդավարության դասեր ենք տվել, ավանդույթներ ձեւավորել: Ու այդ ավանդույթների մեջ հաստատ չի եղել սովետական ադաբրյամսի ոճի համագումար անցկացնելը, հաստատ չի եղել այնպես, որ առաջնորդը հատուկ սպասում ու մի 5-10 րոպե ուշացումով է մտնում համագումարի դահլիճ, որպեսզի բուռն ու անվերջանալի ծափահարություններով ընդհատի այդ պահին խոսողին: Սեփական կուսակիցների մեջ էլ 4-5 հոգանոց, հրմշտող ախռանայով ման չեն եկել: Անհեթեթություն չէ՞, երբ երեք տարվա գործունեության հաշվետվություն է կարդում ոչ թե դահլիճում նստած, ճիշտ է նախագահությունից
հրաժարական տված, բայց վարչության անդամ հանդիսացող Արարատ Զուրաբյանը, այլ մեկ ուրիշը, որը հետո, ինչպիսի զուգադիպություն, ընտրվում է նոր նախագահ: Բրեժնեւի թաղումը հիշեցի:
Ոչ մեկդ չնկատե՞ց, որ մեր պայքարի առաջնորդը պայքարի (որը պետք է որ մինչեւ վերջ լիներ չէ՞) հետագա ծրագրերի մասին խոսելու փոխարեն խոսեց այդ պայքարի անիմաստության մասին` միեւնույն է մինչեւ փոխզիջում չլինի ոչ մի բան դուրս չի գա: Բայց մենք փոխզիջման պահանջով էի՞նք դուրս եկել ավազակապետության դեմ պայքարի ու հետո մեզ էդ ո՞վ է փոխզիջում առաջարկել: Մինչ այժմ առաջարկածները կամ արագ, կամ մի քիչ դանդաղ կապիտուլյացիայի առաջարկներ չե՞ն: Ու եթե նույնիսկ ինչ-որ փոխզիջման է պետք գնալ, հենա գնացողները գնում են, մենք էլ խելոք սպասում ենք, չենք
խանգարում: Մեր անելիքը այդ պարագայում ո՞րն է: Հասարակության մեջ հուսալքության, իրավիճակի անելանելիության սերմեր շաղ տալը՞, իրողություններ արձանագրելն ու լուծումներ չտալը՞: Հույս չտալով, ժողովրդին սեփական ուժերի նկատմամբ հավատ չներշնչելով, չհամախմբելով ու չոգեւորելով ինչու ե՞նք հավակնում իշխանությանը, որ ի՞նչ անենք:
Նմանատիպ հազար ու մի հարց կա: Բայց մեզ մոտ նոր ավանդույթներ են` հարցեր չկան, կան բուռն ու երկարատեւ ծափահարություններ:
Ես էդ գործում չկամ:
Մնաք բարով:
Կարապետ Ռուբինյան

Сижу - и млею.
Tags: АОД, Армянская политика
Subscribe

  • О благодарностях Раффи

    Голодовка Раффи - знаковый шаг. И я ему очень благодарен за это. Эта акция, при кажущейся на первый взгляд бессмысленности решила несколько очень…

  • О визуальных образах и сборе средств

    Вот это клип - наврное самая сильная работа Ногу Свело. Визуальные образы, долго и внимательно собираемые фрразы попрошаек, акцентированный маразм…

  • Об отставке Гагика Бегларяна

    Подтверждена. Заместитель вероятнее всего Тарон Маргарян. Գագիկ Բեգլարյանը հրաժարական է տվել Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը քիչ առաջ…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 26 comments

  • О благодарностях Раффи

    Голодовка Раффи - знаковый шаг. И я ему очень благодарен за это. Эта акция, при кажущейся на первый взгляд бессмысленности решила несколько очень…

  • О визуальных образах и сборе средств

    Вот это клип - наврное самая сильная работа Ногу Свело. Визуальные образы, долго и внимательно собираемые фрразы попрошаек, акцентированный маразм…

  • Об отставке Гагика Бегларяна

    Подтверждена. Заместитель вероятнее всего Тарон Маргарян. Գագիկ Բեգլարյանը հրաժարական է տվել Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը քիչ առաջ…